Մուլուլմանների ճամբարներ ստեղծելու համար ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ կիրառի ընդդեմ Չինաստանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Չինաստանի դեմ նոր սանկցիաների կիրառման հավանականությունը, կապված մարդու իրավունքների խախտման հետ։ Ինչպես այս առնչությամբ գրում է The New York Times պարբերականը, խոսքն այն մասին է, որ չինական իշխանությունները Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում ստեղծել են մուսուլմանների վերադաստիարակման ճամբարներ, որտեղ ընդհանուր առմամբ կարող է լինել մինչեւ 1 միլիոն ույղուր։ Այդ ճամբարներում ույղուրներին ստիպում են սովորել չինարենը, Չինաստանի օրենքները եւ աշխատանքային հմտություններ, այդպիսով նրան ինտեգրելով հասարակությանը։

Պարբերականը նշում է, որ եթե Թրամփի վարչակազմը նման քայլի գնա, ապա դա կլինի Չինաստանի դեմ մարդու իրավունքների խախտման հիմքով կիրառված առաջին սանկցիան։ Այն կենթադրի դիտարկիչ տեխնոլոգիաների ներկրման սահմանափակումներ ԱՄՆ-ից Չինաստան, որոնք օգտագործվում են այդ ճամբարներում ույղուրների վարքագծի դիտարկումներ իրականացնելու համար։ NYT-ը մանրամասնում է, որ ներկայումս ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, Պետդեպարտամենտը եւ Սպիտակ տան վարչակազմը համատեղ քննարկում են նշված սանկցիաների մանրամասները։

Մեկնաբանություն
X