Թե ինչպես Վլադիմիր Պուտինը քաղաքական հանգստյան օր վերցրեց

Հանգստյան օրերին Ռուսաստանի նախագահը հանկարծակի սկսեց զբաղվել պետական գործերով։ Նա հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ, ապա Մոսկվայի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի հետ բացել «Զարյադյե» համերգասրահը, հանդիպեց Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարի եւ Ռուսաստանի հրեաների միության նախագահ Ալեքսանդր Բորոդայի հետ հրեաների Նոր Տարվա կապակցությամբ, ինչպես նաեւ քվեարկեց իր թիվ 1251 ընտրատեղամասում։ Ռուսական «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը այս ամենին հասցրել է հետեւել եւ նաեւ ներկայացրել, թե սեփական ճակատագրի եւ ոչ թե Մոսկվայի քաղաքապետի հետագա ճակատագրի մասին ինչ է ասել Ռուսաստանի նախագահը։

«Լռության օրը չափազանց աղմկոտ ստացվեց։ Նախ եւ առաջ «Զարյադյեում» տեղի ունեցած դեպքերի հետ կապված։ Իսկ մինչ այդ Մոսկվայի կենտրոնը փակված էր հետիոտների եւ զբոսնել ցանկացողների համար։ Ես փորձեցի Ռոմանովի նրբանցքից դուրս գալ Մոխովայա, Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակտուլտետի մոտ, որը հայտնի երթուղի է իմացողների համար, սակայն միթե դա հնարավոր էր։ Փոքրիկ դռնակի մոտ միանգամից երեք ոստիկան էին կանգնած։ Նույնիսկ մուկը չէր կարողանա անցնել, ուր մնաց, թե ես։

-Այնտեղ, որտեղ մենք կանգնած ենք, արդեն Մոխովայան է, մաքուր զոնան։ Իսկ դուք կեղտոտ եք։Ինչ է, չեք հասկանում։

Ես տարակուսեցի եւ նայեցի շուրջս։ Այնտեղ, որտեղ ես եմ կանգնած, կարծես թե հավաք ու մաքուր է։

-Սակայն դռնակից այն կողմ մարդիկ հո քայլում են,- բողոքողի ձայնով դիմեցի ես ոստիկաններին։- Ինչու ես չեմ կարող անցնել։

-Որովհետու տոն է,- նույն համբերատարությամբ բացատրեցին նրանք։-Քաղաքի օրեն է, ինչ է, դուք չգիտեք այդ մասին։

Իհարկե նրանց բացատրությունը կարելի էր համարել լիուլի բավարար, սակայն նրանք հավելեցին, որ որպեսզի դուրս գամ Մոխովայա, պետք է հետ գնամ Ռոմանով նրբանցք, հասնեմ մինչեւ Վոզդվիժենկի, իսկ հետո, կրկին իջնեմ դեպի Մոխովայա, որտեղ ձախից ինձ կսպասի մետաղորսիչը։

Ես մի տեսակ ստրկական երախտագիտություն զգացի ոստիկանների հանդեպ, որ այդքան խոսեցին, բայց եւ չդիմացա ու հարցրեցի, թե ինչու այստեղ էլ, դտռնակի մոտ, հնարավոր չէր մեկ շրջանակ դնել երեք ոստիկանի փոխարեն, չէ, որ արդեն տասը մարդուց ավելի էին հավաքվել , որոնք նույնպես Քաղաքի օրվա մասնակիցներ են։ Ու մարդիկ շարունակում էին գալ։ Սա արդեն հարված էր գոտկատեղից ներքեւ։ Ու ինչու ես դա արեցի նրանց հետ։ Նրանք նույնիսկ չվիրավորվեին, այլ նեղվեցին, ինչն ավելի վատ է։

-Ես պարտավոր չեմ ձեզ բացատրություն տալ,- ասաց նրանցից մեկը։

Ես հասկացա, որ դա լրիվ բավական է, եւ պետք է դադար առնել, այսինքն գնալ Վոզդվիժենկի։

Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի բանակցություններին այնուամենայնիվ հասա։ Եվ զարմացա, թե ինչքան բազմամարդ պատվիրակություն կար նրա հետ։ Կրեմլի Ներկայացուցչական աշխատասենյակ միանգամից այնքան մարդ մտավ նրա հետ։ Սկզբունքորեն ես հասկանում էի, որ դեռեւս նրա ավել կամ պակաս չափով խաղաղ հեղափոխության օրերից սկսած այդ մարդիկ միայնակ չեն քայլում, քանի որ ժողովրդի ճակատագիրը որոշելը միայնակ ցուցարաի ուժի բանը չէ, սակայն նույնիսկ Կրեմլ վերջին այցելության ժամանակ չինական պատվիրակությունը շատ ավելի համեստ էր ․․․ Երեւում էր, որ այստեղ բոլորն էին, ովքեր խնդրել էին, որ պարոն Փաշինյանն իրենց Մոսկվա տանի։

Իսկ լրագրողներ քիչ կային։ Միայն հեռուստատեսություններն էին ու լուսանկարիչները։ Իսկ ես լսել էի, որ հայկական վարչապետը, ով ժամանակին երկար տարիներ լրագրող էր աշխատել, թույլատրել է, որպեսզի իր պուլում աշխատեն բոլորը, ովքեր միայն կուզենան, իսկ հավատարմագրումն էլ պարզապես իրազեկիչ բնույթի է դարձել։ Այսինքն, նույնիսկ ինձ էին առաջարկել։

Սակայն այստեղ ոչ մի նման բան չկար։ Ընդ որում, Հայաստանի վարչապետի ձայնային օպերատորն ու անձնական օպերատորը իրենց պահում էին այնպես, ինչպես իրենց ամերիկացի գործընկերները։ Այսինքն միանգամից յուրացրեցին Ներկայացուցչական աշխատասենյակը, ստուգեցին թե ինչը ոնց է աշխատում, հրմշտեցին բոլորին, ով կանգնած էր կամ կարող էր կանգնել իրենց ճանապարհին եւ բավական նյարդային սպասում էին իրենց վարչապետին։ Զգացվում էր, որ երկար ժամանակ են աշխատել իշխանությունների հետ եւ գիտակցում են իրենց արժեքը եւ ոչ թե այն, որ վերջերս այնտեղ իրենց մոտ ժողովրդական տրիբուն են ընտրել։ Եվ ահա նա դուրս եկավ ոչ թե դեպի մարդկանց, այլ մարդամեջ։ Ինչ որ բան դա ինձ հիշեցնում էր, այդ արագ կերպարանափոխումը։ Իհարկե, դա Վրաստանն էր, անակնկալ հաղթանակած Սահակավշիլին եւ այդպես շարունակ։

Լրագրողներից մեկից հետաքրքրվեցի, թե ինչպես է տրամադրված վարչապետը

-Կառուցողական,- արձագանքեց նա։- Կխոսի այն մասին, որ սիրում է Ռուսաստանը եւ մտադիր է բարեկամություն անել։ Քանի որ Քոչարյանի կալանավորումից հետո ամեն ինչ բարդացել է․․․ Սակայն նրան բաց թողեցին չէ։ Իսկ ձեր նախագահը շնորհավորեց Քոչարյանին, նրա ծննդյան օրվա առիթով, ընդ որում հանրային ձեւով, իր կայքում։ Այսինքն, ակնարկը հասկացել են։ Այնպես որ ամեն ինչ լավ է մեզ մոտ։

-Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհավորել ձեզ Մոսկվայի օրվա առթիվ,- ասաց Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին։ժ Ես արդեն զգացի, որ ձեզ մոտ մեծ տոն է նախատեսվում / այսինքն նրան էլ, ինչ որ տեղ թույլ չեն տվել, որ գնա-Ա, Կ․/։

Նա նաեւ թույլտվություն խնդրեց Վլադիմիր Պուտինից որպեսզի խոսի այն մասին, թե «ինչպիսի առանձնահատուկ հարաբերություններ մեր մեջ մեր անձնական հարաբերություններում»։

  • Ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս այն պեսիմիզմի, որն առկա է հայկական եւ ռուսական մամուլում ու սոցիալական կայքերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով եւ շատ բնականոն։

Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահը նույնիսկ մեկ անգամ այդ սիրալիրությանը չարձագանքեց, թեկուզ գլխի շարժումով։

  • Դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու այդտեղ էլ հենց Վլադիմիր Պուտինը համաձայնեց նրա հետ։

Ամենայն հավանականությամբ Քոչարյանի ձերբակալությունը նրա վրա խորը տպավորություն էր թողել։

-Աստված թող հետու պահի այն իրավիճակից, երբ հարաբերություններում խնդիրներ չկան,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։- Քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություններ չկան առհասարակ։ Կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերություններում անլուծելի հարցեր չկան։ Իհարկե մենք ունենք փայլուն հարաբերություններ /ինչքան անկեղծ է նա իր զրուցակցին հիմա համոզում դրանում- Ա․ Կ,/, սակայն ես կարծում եմ, որ ձեռք բերվածի վրա պետք չէ կանգ առնել։

Իսկ ես հասկացա, որ ոչ մեկն էլ այդտեղ կանգ առնելու տրամադրվածություն չունի, հենց որ տեսա, թե ինչպես պատվիրակության անդամներից մեկը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, դուրս եկավ եւ վերադարձավ կես րոպեից, ձեռքերը մեջքի հետեւում եւ ձեռքերում ճմրթված դեղին տուփ, որի վրա ռուսերեն եւ հավանաբար հայերեն գրված էր «Հայկական կոնյակ»։ Դատելով այն հանգամանքից, թե ինչքան ճմրթված էր տուփը, կարելի է ասել, որ կոնյակը բավական հին էր։ Կոնյակով, կարելի է ասել, որ Ներկայացուցչական աշխատասենյակ առաջին անգամ են մուտք գործել։ Այդ բանակցությունները դժվար թե հնարավոր լինի անվանել կարճ։ Այդ է պատճառը թերեւս, որ «Զարյադյեում» Վլադիմիր Պուտինին սպասեցին մեկ ժամ շարունակ, որպեսզի տեղի ունենար համերգասրահի հանդիսավոր բացումը։

Մեկնաբանություն
X