Կան ուժեր, որ բանակցում են ՀՀԿ-ի զորացրված գործիչների հետ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«էսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան: Ու էսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում են բանակցում Հանրապետականի հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարով էլ պատգամավորի մանդատ ունենաք: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, այո, այնպիսի ուժեր, որոնք հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ»:

Այս մասին այսօր «Իմ քայլը »դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ քաղաքական ուժերը բանակում են ՀՀԿ-ի զորացրված քաղգործիչների հետ։ Վարչապետի խոսքով՝ ընտրություններով ժողովուրդը լուծելու է հակահեղափոխության հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բավարար չէ միայն լուծել Երևանի քաղաքապետի հարցը:

«Այս ընտրություններով պետք է լուծել, այսպես կոչված հակահեղափոխության հարցը վերջնականապես, որ էդ գողացողներն իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ: Չմտածեն անգամ առաջիկա հինգ տարիների ընթացքում և ընդհանրապես հավիտյան»,֊ հայտարարեց Փաշինյանը։

Մեկնաբանություն
X