ՀՅԴ-ն ամաչելու բան չունի․ Միքայել Մանուկյան

Լրագրողներն այսօր քարոզարշավի ժամանակ Երեւանի ավագանու ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի արժանանան երեւանցիների քվեին։ «Մեր ծրագիրը շատ հավակնոտ ծրագիր է, շուրջ 30 լավագույն մասնագետներ են աշխատել դրա վրա, իրենց ոլորտների արժանի մասնագետներ։ Եվ դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ համայնքային կառավարում, տրանսպորտ, կանաչապատում, կոմունալ համակարգ։ Ներկայացնելու ենք բոլոր ոլորտների մասին մեր պատկերացումները»,- ասաց Միքայել Մանուկյանը։

Մեր հարցին, թե՞, ըստ Մանուկյանի, երաշխավորվա՞ծ են ազատ եւ արդար ընտրությունները, դաշնակցական գործիչը պատասխանեց․ «Համենայնդեպս, կա այդպիսի խոստում, եւ ես հավատում եմ, որ անցկացվելու են ազատ եւ արդար ընտրություններ»։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի վարկանիշին, Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին հայտարարություններից հետո ՀՅԴ-ի վարկանիշի վրա ազդեցությանը, ապա Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՅԴ-ն նոր չէ, որ պետք է ներկայանա ժողովրդին եւ ամաչելու ոչ մի բան չունի, նույնիսկ վերջին գործընթացներից հետո։

Մեկնաբանություն
X