Գրիչը փոխարինել են զենքով, զենքը՝ բահով, կարգախոս են ընտրել «Միասին հանուն Երեւանի»-ին

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայ Հեղափոխական Դաշնակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանին մերձակա տարածքում։ Եկել էին Դաշնակցության համակիրները՝ ձեռքին բուկլետներ։ Կարգախոս են ընտրել՝ «Միասին հանուն Երեւանի»-ին։ Քարոզարշավի սկզբում ելույթ ունեցող գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը համոզված պնդեց, որ չեն կասկածում իրենց հաղթանակին։ Նա հիշեցրեց, որ Երեւանն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը։ «2800 էջն արդեն մենք գրել ենք, եղել են ուրախ, պայծառ էջեր, եղել են մութ եւ արյունոտ էջեր։

Այս էջը, որը մենք բացելու ենք, լինելու է ճակատագրական, բեկումնային թե՛ Երեւանի համար, թե՛ Հայաստանի համար, թե՛ ամբողջ Արցախի համար, թե՛ սփյուռքի համար։ Համատեղ ուժերով մենք պարտավոր ենք լծվել այս աշխատանքին, որպեսզի Երեւանը լինի ամբողջ հայության հպարտությունը․․․ Մեր բոլոր հայերի սիրտը լինելու է Երեւանը»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։ Նա հավելեց, որ որեւէ մեկին չեն բավարարում տրանսպորտի վիճակը, կանաչապատ գոտիների սակավությունը։ «Որեւէ մեկը չի ուզում երեխայի հետ քայլելիս մայթին տեսնի բուսնած ինչ-որ մի կրպակ եւ ստիպված լինի երեխայի կյանքը վտանգելով իջնի փողոց։ Որեւէ մեկին չի բավարարում կեղտը, որ տեսնում ենք փողոցներում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք ունեն բավարար կամք, միտք, ուժ՝ դրանք ի նպաստ երկրին սպաս դնելու համար։

ՀՅԴ-ի ցուցակի մասին խոսելիս էլ՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն կազմված է լավագույն հայորդիներից, մարդկանցից, որոնք իրենց հավատարմությունը երկրին ապացուցել են զենքով, գրչով եւ բահով, իսկ անհրաժեշտության դեպքում գրիչը փոխարինել են զենքով, հետո զենքը դրել պատյանը, վերցրել բահը։ Հետո նա խոսափողը փոխանցեց պատերազմի տարիներին զենքով մեր ապահովությունը երաշխավորած, Երեւանի ավագանու ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանին։ Միքայել Մանուկյանն էլ նշեց, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրահավաքի անցկացումը պատահաբար չեն ընտրել, քանի որ նա 1918թ․ կարողացավ համախմբել երեւանցիներին, մեր ազգը եւ փայլուն հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում։ Միքայել Մանուկյանն ասաց, որ իրենց թիմը բաղկացած է 77 լուսավոր դեմքերից, սակայն իրենք քիչ ժամանակ ունեն բակերում հանդիպելու, խոսելու ընտրողների հետ։

«Մենք Արամի տեսակն ենք, կարող ենք շահել երեւանցու վստահությունը, ապացուցել, որ կարող ենք համախմբել ժողովրդին հանուն մեր երկրի։ Մենք մեր խոսքը կհասցնենք հանուն բարեկարգ եւ խնամված Երեւանի, հանուն մշակութային եւ համահայկական մայրաքաղաքի»,- ասաց Միքայել Մանուկյանը։ Նա հավելեց, որ իրենք շարժվելու են դեպի տարբեր փողոցներ, բակե

Մեկնաբանություն
X