Ոչ բոլոր ԶԼՄ-ները «բախտ» ունեցան լուսաբանելու Շանթի ասուլիսը

Սեպտեմբերի 8-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցավ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիսը։

Թե ինչպիսի՞ ասուլիս էր, ինչպե՞ս են նրա խոսքերը գնահատում, թող գնահատական տան հասարակական ու քաղաքական գործիչները, հանրությունը, գիտակները։ Սակայն, այստեղ մի մեծ խնդրի առաջ լրատվամիջոցներին կանգնեցրեց արդարադատության նախարարությունն ու նրա ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչությունը։ Բանն այն է, որ ասուլիսի մասին հայտարարությունը տարածել էր Հարությունյանի որդին՝ Շահենը՝ միայն նշելով ասուլիսի օրվա եւ վայրի մասին։

Ասուլիսի օրը մի քանի լրատվամիջոցների համար անակնկալ էր սպասվում, որ նրանք այդպես էլ չեն կարողանալու լուսաբանել հանդիպումը, քանի որ Շանթ Հարությունյանը լրատվամիջոցների իր ցանկն է ներկայացրել, իսկ ՔԿՎ-ն էլ իր. եկել են համաձայնության։

Շահենը մեզ հետ զրույցում ասաց. «Հայրս չի որոշել, իսկ ցանկի մասին հայրս գրել է բոլորի անունները, սակայն բանտապետը ասել է որ սահմանափակումներ են լինելու, բայց չգիտեմ՝ ինչ սկզբունքով են ընտրվելու։ Մենք չենք եղել կազմակերպիչը, այլ՝ արդարադատության նախարարությունը։ Հայրս կոնկրետ «Հրապարակ»-ի համար 2 անգամ դիմել է»։

Արդարադատության նախարարությունից էլ վստահեցրին, որ որեւէ լրատվամիջոցի նկատմամբ դիտավորություն չկա․ «Բոլոր դիմումներով ցանկություն հայտնած ԶԼՄ-ներին հրավիրելու հարցը համաձայնեցվել է հենց Շանթ Հարությունյանի հետ եւ ինքն է ավելացրել՝ որ ԶԼՄ-ն գա։ Դա մեր ասուլիսը չէր, իր հանդիպումն էր ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ու մենք չենք որոշում՝ ով գա, ով չգա»:

Ասուլիսը մեկնարկելուց հետո Շանթ Հարությունյանը ներողություն խնդրեց բոլոր այն լրատվամիջոցներից, որոնք ինչ-ինչ խնդիրների խատճառով չեն կարողացել ներկա լինել հանդիպմանը։

ՀԳ հույս ունենք, որ այսպիսի միջադեպեր համապատասխան կառուցների կողմից չեն ստեղծվի, կապահովվի բոլոր լրատվամիջոցների հավասար պայմաններում լուսաբանելու իրավունքը։

Մեկնաբանություն
X