Ժոզե Մոուրինյոն ներքեւ է ընկել «Ուեմբլիի» մուտքի մոտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներքեւ է ընկել Ազգերի Լիգայի խմբային փուլում Անգլիայի եւ Իսպանիայի հավաքականների հանդիպումից առաջ։

Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։

Պորտուգալացի մասնագետը փորձել է քայլանց կատարել պատնեշի վրայով, սակայն նրա ոտքը խճճվել է հաղորդալարի մեջ եւ ընկել է ներքեւ։ Մոուրինյոն իրեն չի կորցրել, վեր է կացել, ժպտալով, մինչ նրան կմոտենար մարզադաշտի աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Անգլիա-Իսպանիա առաջնությունն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

Մեկնաբանություն
X