Ռուսաստանը միայնակ չէ «Նովիչոկի» դեպքով պայմանավորված մեղադրանքից հետո

Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան բացահայտել է Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման դեպքի մանրամասները, որի հետ կապ ունենալու մեջ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային, Ռուսաստանը ամենեւին էլ չմնաց միայնակ միջազգային թատերաբեմում կամ մեկուսացված։ Այս մասին գրում է Forbes հանդեսը։ Որպես ապացույց այն բանի, որ Ռուսաստանին մեկուսացնել չհաջողվեց, պարբերականը նշում է նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին, ինչպես նաեւ չնայած ամեն ինչի, լավ հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ աջակցությունը իտալական կառավարության կողմից։

Forbes-ը նկատում է, որ ներկայումս խնդիրն այն է, որ մեղադրանքների եւ հերքումների ծխածածկույթի միջից փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում դա Մեծ Բրիտանիայի եւ Արեւմուտքի՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում, որոնք ծայրահեղ կարեւոր են։

Միաժամանակ պարբերականը նկատում է նաեւ, որ Եվրոպայում պետք է հիշեն, որ Ռուսաստանը ԵՄ-ին էներգակիրների խոշորագույն մատակարարն է։ Բացի այդ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը պլանավորում են մեծամասշտաբ զորավարժություններ անցկացնել , որոնք այլ կերպ, քան ուժի ցուցադրություն, մեկնաբանելն անհնար է։ Ու թեեւ առճակատմանը, Արեւմուտքն ու Ռուսաստանն ունեն փոխշահավետ հարաբերություններ հաստատելու բավական մեծ պոտենցիալ, թեեւ այս անգամ դրանք պետք է ավելի ամուր հիմքերի վրա դնել։

Հիշեցնենք, որ բրիտանացի իրավապահները հայտարարել են, որ կարողացել են նույնակնացնել հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման դեպքի հետ կապ ունեցող ռուսաստանցիներին, որոնք հանդիսանում են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Դրանք են՝ Ալեքսանդր Պետրովը եւ Ռուսլան Բոշիրովը։

Ու թեեւ բրիտանացիները նշեցին, որ անունները մտացածին են, սակայն հրապարակեցին նրանց լուսանկարներն ու տեսանյութեր նրանց մասնակցությամբ։

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պահանջել էր ենթադրյալ մեղադրյալների անձնական տվյալները, սակայն Լոնդոնը դրանք չէր տրամադրել։ Մոսկվայում հերքում են իրենց մասնակցությունը այդ թունավորման գործին եւ համարում վերջին բացահայտումները պարզապես «թրոլլինգ»։

Մեկնաբանություն
X