Սփյուռքի հայերի փորձն էլ կօգտագործենք․ «ԵԾ» ղեկավար

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու վերջերս կուսակցությունից արտահոսք եղավ, հեռացած Մարինա Խաչատրյանը հայտարարեց, թե կա խոսքի եւ գործի հակասություն։ «Որեւիցե խնդիր չեմ տեսնում, սա բնականոն գործընթաց է։

Ցանկացած կենդանի օրգանիզմի համար բնական է, մարդիկ գալիս են, գնում են, շնորհակալ եմ համագործակցության համար, հաջողություններ եմ մաղթում։ Ինչ վերաբերում է մեր ծրագրերի իրականացմանը, ապա մենք ունենք լայն շրջապատ ամբողջ աշխարհով մեկ, անցյալ տարի եւ այս գարնանը ես եղել եմ սփյուռքի հայաշատ քաղաքներում, ունեմ լայն կապեր մեր հայրենակիցների հետ, ովքեր գաղթել են։ Ես ունեմ ընկերներ, որոնք աշխատում են նույնիսկ Նյու-Յորքի քաղաքապետարանում, եւ գիտեն Նյու-Յորքի քաղաքապետարանի ղեկավարման փորձը, Լոս-Անջելեսի քաղաքապետարանում էլ ունենք հայեր։ Եվ այդ փորձն ունեցող հայերը լինելու են Երեւանի կառավարման մեջ, նրանց փորձն ու գիտելիքներն օգտագործելու են ի շահ քաղաքի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Մեկնաբանություն
X