ՊԵԿ նախագահը դժգոհում է՝ երգիչները գումար են վաստակում, բայց հարկ չեն վճարում (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում դժգոհեց մշակույթի գործիչներից, երգիչ-երգչուհիներից, որ նրանք իրենց արվեստով գումար են վաստակում, բայց հարկ չեն վճարում:

«Էսպես ասեմ, մշակույթի ոլորտում ունենք հարկ չվճարելու մշակույթ»,-ասաց Անանյանը:

Հետաքրքրվեցին՝ կա՞ գոնե մի երգիչ, մշակույթի որևէ գործիչ, որն իր արվեստով գումար է վաստակում և դրանից հարկ է վճարում, Անանյանի դժվարացավ որևէ անուն նշել, քանզի կարծես թե չկա նման մշակույթի գործիչ: Նա միայն Տիգրան Մանսուրյանի անունը նշեց, որ ժամանակին հայտարարագիր է ներկայացրել:

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X