Քաղաքականություն

Սամվել Ալեքսանյանը` Ծառուկյանի հետքերով․ Թող տանեն, գնդակահարեն

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ Մարտի մեկի գործի հետ ինքը կապ ունենալ չի կարող: «Ես մարտի մեկի դեպքերի հետ որևէ կապ չունեմ»,-լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Մինչդեռ տարիներ շարունակ մամուլը գրել է հայաստանյան օլիգարխիայի թիկնապահների մասնակցության մասին, որոնք ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին։ «Ծառուկյան Գագոն ոնց ասեց` ով, որ Մարտի մեկին եղել է, թող տանեն գնդակահարեն,թող ինձ էլ գնդակահարեն»,-ի պատասխան ասաց Ալեքսանյանը։

Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին։ Նա նաև չասաց արդյոք որպես գործարար հանդիպե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ։

Մեկնաբանություն
X