Այդ հարցերը ես իմ հաշվապահին եմ տալիս․ Հայկ Մարության (տեսանյութ)

Երեկ իր մամուլի ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը կրկին խոսեց այն մասին, որ մի շարք ընկերություններ է ղեկավարել և ունի ղեկավարելու փորձ։ Նրան հարցրինք, թե ի՞նչ ճակատագրերի են արժանացել իր կողմից ղեկավարված «Կարգին թան», «Կարգին քոմփնի», «Կարգին փրադաքշն», «Կարգին ստուդիո» և «Կարգին օպտիկս» ընկերությունները,այդ ընկերություններից որո՞նք են ճանաչվել սնանկ, և որո՞նք են փակվել Մարությանի կողմից, նաև հարցրինք, թե որքա՞ն հարկ է վճարել այդ ընկերությունների աշխատանքի ընթացքում․

«Ճիշտն ասած էնպիսի հարց տվեցիք, որ ես այդ հարցերը միշտ տալիս եմ իմ հաշվապահին, ես կարող եմ Ձեզ կապել իր հետ, և Դուք իմանաք»։ Հայկ Մարությանին կրկին հարցրինք, թե տեղյա՞կ չէ՝ իր ղեկավարած ընկերություններից որոնք են գործում, չէ որ խոսվում է իր լավ ղեկավար լինելու մասին․ «Լավ ղեկավար լինել չի նշանակում բոլոր մասնագիտությունները անգիր իմանալ, դա նշանակում է, որ իմանաս, թե որ հարցով որ մասնագետին դիմես և ասես, որ այդ հարցով զբաղվի»,- ասաց Մարությանը։

Մեկնաբանություն
X