Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքի տարածքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները հրթիռային հարված են հասցրել Իրաքի տարածքում գտնվող Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության շտաբ-կայանի վրա։

Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։

Իրանական կողմը իր ԶՈՒ էլիտար ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը որակել է հաջողված։

Նշենք, որ Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության գործունեությունն արգելված է Իրանում։ Հայտարարության մեջ այս կազմակերպության առնչությամբ օգտագործվել է բավական կոշտ որակումներ, ինչը ուշագրավ է եւ ցույց է տալիս Թեհրանի բացասական վերաբերմունքը նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մակարդակում։ Հարվածը հասցվել է փոքր հեռահարության «երկիր-երկիր» հրթիռներով։ Ընդհանուր առմամբ արձակվել է յոթ հրթիռ։

Նշենք նաեւ, որ այս հրթիռային հարձակման մասին հաղորդել էր նաեւ Rudaw-ը։

Մեկնաբանություն
X