Ավտովթար Տիգրան Մեծի պողոտայում. կա տուժած

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանություն
X