Անձնական խայտառակություն կհամարեմ, եթե մեր օրոք քաղբանտարկյալներ լինեն. տեսանյութ

Տավուշում համաժողովին մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի տարածքում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, նշեց, որ դա իրավապահների գործն է։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին, թե «Մարտի 1 -ի» գործը Փաշինյանի վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում, վարչապետը նշեց. «Այդ գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, ապա Քոչարյանը հենց այսօր արդեն ազատության մեջ չէր լինի:

Սա չի նշանակում, որ, եթե նա վաղը լինի կալանքի տակ նշանակում է, որ կա քաղաքական կոմպոնենտ: Ես ասել եմ, որ ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, եթե մեր կառավարման օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն, և որևէ մեկը լինի քաղբանտարկյալ»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություն
X