Քննարկել ենք բոլոր հնարավոր հարցերը. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ՌԴ նախագահի հետ քննարկե՞լ է Քոչարյանի հարցը, նշեց. «Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքիր հարցերը, բոլոր հնարավոր հարցերը քննարկվել է»։

Անդրադառնալով գազի գնին՝ վարչապետն ասաց, որ Պուտինը զարմանքով է լսել, որ Հայաստանին գազը վաճառում են բարձր գնով, ավելին` Պուտինն անձամբ է հրահանգել, որ Հայաստանին էժան գնով գազ մատակարարվի։ Հարցին` առաջարկվե՞լ է հանդիպում Ալիեւի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, առաջարկ չի եղել, Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով»։

Մանրամասները` տեսանյութում։

Մեկնաբանություն
X