Մարությանն էլ է հանրաքվեով լուծելու խնդիրները

Քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ մարությանն, իր ասուլիսի ժամամակ խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նշեց, որ առաջին կետը ամենակարևորն է, այն վերաբերում է մայրաքաղաքի խնդիրների լուծմանը.

«Ես կարող եմ ասել, որ առաջին կետը ամենակարևոր կետն է, այն է՝ տեղական խնդիրները լուծվելու են հանրաքվեներով: Երևանի քաղաքապետարանի կայքում լինելու է հանրաքվեի բաժին, մարդիկ կարող են մտնել և քվեարկել, իսկ ավելի կարևոր հարցերը կլուծվեն հանրաքվեի ավանդական ձևով».

Մարությանը անդրադարձավ նաև տրանսպորտի խնդրի լուծման իրենց տեսլականին.

«Ինձ համար տրանսպորտը միայն Ա կետից Բ կետ տեղափովելու համար չէ, դա նաև պատվի հարց է, քանի որ երկրի զարգացվածությունը որոշում են նաև տրանսպոտի վիճակով: Փոխվելու է տրանսպորտի ցանցը, ստեղծվելու է տոմսային համակարգ, որի դեպքում քաղաքացին վճարելու է ժամանակի համար, բայց մարդիկ ովքեր, օրինակ, գնալու են մեկ կանգառ, իրենց համար պահվելու է գործող տարբերակը: Լինելու են զեղչեր տարբեր խմբերի համար:

Մենք նախատեսում ենք առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցել, մեկ կիլոմետրն արժե 50-100 մլն դոլար, մենք ուզում ենք օգտագոծել գործարանային մետրո՝է նրա տարածքում բիզնես կենտրոններ կառուցելով: Եվ հաշմանդամություն ունեցողների համար պետք է ապահովել մատչելիությունը»:

Մեկնաբանություն
X