Ո՞վ է հրդեհել Գորիսի շրջանի Խնածախ գյուղի մի ողջ թաղամաս․․․(լուսանկարներ սլայդում)

>

Տեղեկացրել է մեր կայքը, որ Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

Կարդում եմ հայրենակցիս ահազանգը․

Ահավոր է լուսաբացը, երբ մոխրացած ես տեսնում հայրական օջախդ։

Անմիջապես գրում եմ նրան՝ ինչ է եղել։ Ճի՞շտ է որ հրդեհել է հոգեկան հիվանդ մի կին։ Լուրն ինձ հաղորդել էին գյուղից։ Ու ահա պատասխանը, մեջբերում եմ նույնությամբ․

Հա, արդեն 20 տարի է հիվանդ է, 53 տարեկան կին է, դեղերով ու մենակ է ապրում: Կապանի հոգեբուժարանը հաստատել, թե ինքը նորմալ է, մերոնք դրել են մի օր առաջ տաքսու մեջ , ուղարկել եղբոր տուն, նա էլ հետա տվել, դա էլ գիշերը հրդեհել է ու դուրս եկել: Մեր գյուղը գիտես, մեկի կտուր մեկի բակ...անհնար է եղել ինչ որ բան անել, վառվել է ամեն ինչ․․․ 85 ամյա հորեղբայրս և 83ամյա հայրս մնացին անտուն, սարսափում եմմմ, Հասմիկ մեռնում եմ էդ ցավից, եղբորս տղան վարկ է վերցրել ու վերանորոգել տունը, հենց էդ բանվորներն են նկատել․․․ ինչ անենք, ում դիմենք, ես ․․․անգամ դժվարանում եմ գրել էլ։

ՀԳ Կարծում եմ այս ահազանգին անպայման կարձագանքեն իշխանությունները։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X