Շիրակի մարզպետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփեց շաբաթօրյակով. տեսանյութ

18 հազարից ավելի մասնակից, 305 աշխատանքային տեղամաս, 263 կոլեկտիվ. Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին մեծ պատասխանատվությամբ մասնակցեց: Շիրակի մարզի բոլոր համայնքները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին: Շաբաթօրյակը հասավ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակին մասնակցեց մարզպետի և տեղակալների գլխավորությամբ, մաքրության համար ընտրվել էր «Թռչունյան տան» հարակից հատվածը, հավաքված աղբը վերջում տարածքից տեղափոխվեց նախատեսված մեքենաներով:

«Պատահական չէր, որ մաքրելու համար Շիրակի մարզպետարանն այս հատվածը նախընտրեց, քանի որ բավական շատ աղբ էր կուտակված այստեղ: Ես այն մտքին եմ, որ, այո, շաբաթօրյակների անցկացումը շատ կարևոր է, սակայն բացի շաբաթօրյակներից, որոնք ապահովում են շրջակա միջավայրի մաքրությունը, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ պահպանենք մաքրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է և համատեղ աշխատանք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատորներ:

Մեկնաբանություն
X