Խնածախ գյուղում ամբողջությամբ այրվել է 4 տուն

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բնակիչներից մեկի խոսքով. «Կրակի դեմ դուրս է եկել մի ողջ գյուղ, իսկ հրշեջները 56 րոպե հետո են եկել»:

Մեկնաբանություն
X