Թրամփը արձագանքել է իր նախկին խորհրդականին 14-օրյա բանտարկության դատապարտելու որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում արձագանքել է իր նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսի՝ դատարանի կողմից կեղծ ցուցմունքեր տալու համար 14-օրյա բանտարկության դատապարտվելու որոշմանը։

«14 օր 28 միլիոնի դիմաց։ 2 միլիոն օրական եւ ոչ մի դավադրություն»,- մասնավորապես գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Ջորջ Պապադոպուլոսը բանտարկվել է 14-օրյա ժամկետով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ռուսական միջամտության գործով տված կեղծ ցուցմունքի համար։

Մեկնաբանություն
X