Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Կրեմլի պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության պոտենցիալը մինչեւ վերջ դեռ բացահայտված չէ։

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրն է իրապես բացել այն պոտենցիալը, որը կա մեր հարաբերություններում։ Իհարկե, մեր հարաբերությունները փայլուն են, սակայն ես կարծում եմ, որ ձեռք բերվածի վրա չպետք է կանգ առնել։ Մենք մեծ պոտենցիալ ունենք քաղաքական հարաբերություններում, տնտեսական հարաբերություններում եւ ռազմատեխնիկական հարաբերություններում։ Ունենք մեծ պոտենցիալ նաեւ հումանիտար կապերի ամրապնդման ոլորտում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը հետագայում էլ հարաբերություններ կկառուցեն փոխադարձն հարգանքի եւ մեկմեկու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։ «Վստահ եմ, որ այն հարցերը, որոնք կան, կլուծվեն, եւ մենք կհիմնվենք մեր հարաբերություններում փոխադարձ շահերի հարգման դաշնակցային հարաբերությունների վրա, հարգելով մեկմեկու շահերը, սուվերենիտետը մեր երկրների եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Մեկնաբանություն
X