ԱՄՆ-ն ամեն օր է մեզ խնդրում բանակցություններ սկսել․ Հասան Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշտապես խնդրում է Իրանին բանակցություններ սկսել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Մի կողմից նրանք ցանկանում են ճնշել Իրանի ժողովրդին, մյուս կողմից ամեն օր տարբեր կերպերով մեզ ուղարկում են ազդակներ՝ խնդրելով բանակցություններ սկսել»,- ասել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ Հասան Ռոուհանին ռուս-թուրք-իրանական գագաթնաժողովի ժամանակ կոչ էր արել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին հեռանալ Սիրիայից, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է։

Մեկնաբանություն
X