ՀՀ նախագահը ստորագրել ընտրախախտումների համար պատիժը խստացնող օրենքների փաթեթը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը ստորագրել է հետեւյալ օրենքները.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը:

Մեկնաբանություն
X