Համաշխարհային մեծության աստղերը կոչ են անում բոյկոտել այս տարվա «Եվրատեսիլը»

Ավելի քան 140 համաշխարհային մեծության մշակույթի գործիչներ, որոնց շարքում նաեւ Pink Floyd –ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը եւ բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Ինոն, կոչ են արել բոյկոտել այս տարվա «Եվրատեսիլ» միջազգային մրցույթ-փառատոնը, որը տեղի է ունենալու Իսրայելում։

Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Հայտարարություն-կոչի տեքստում նշվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները Պաղեստինում։ Մեգաաստղերը հիշեցրել են, որ Գազայի սեկտորում իրադրության սրացման ժամանակ իսրայելական զինուժի կողմից սպանվել է 62 անզեն պաղեստինցի, ներառյալ՝ 6 երեխա։

Մեգաաստղերը նշել են, որ պետք է բոյկոտել այս տարվա «Եվրատեսիլը», որը հյուրընկալում է Իսրայելը, այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունը վերջ չի տվել տասնամյակներով Պաղեստինում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարումները։

Մեկնաբանություն
X