Կանադական ժողովրդավարությունը թերի կլիներ առանց ուկրաինացիների․ Քրիստի Դանքըն

Կանադայի սպորտի նախարար Քրիստի Դանթընը կանադաուկրաինական ժառանգության օրվա հանդիսության ժամանակ հայտարարել է, որ ուկրաինացիները մեծ ներդրում են ունեցել կանադական հասարակության կյանքի բոլոր ոլորտների վրա, եւ կանադական ժողովրդավարությունը թերի կլիներ առանց ուկրաինացիների մասնակցության։

Այս մասին հաղորդում է «Укринформ» լրատվական գործակալությունը։ Նախարար Դանքընի խոսքերի համաձայն, Կանադան անշեղորեն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին եւ այդ երկրի տարածքային ամբողջականությանը։ Նա նաեւ հիշեցրել է, որ Կանադան Ուկրաինային օգնություն ցուցաբերող խոշորագույն միջազգային դոնորներից է։

Մեկնաբանություն
X