«Հայ Ասպետ» հաղորդաշարի համար այլևս փող չի լինի

ՀՀ ԿԳՆ-ից հայտնել են, որ եկող տարվանից «Հայ Ասպետ» հաղորդաշարին այլևս չեն ֆինանսավորի, քանի որ այդ հաղորդաշարը արտամրցույթային կարգով է միշտ ֆինանսավորվել, ու դա արդար մոտեցում չէ, և հետո ֆինանսները սուղ են, ու դրանք այսուհետ առավելագույնս օպտիմալ կերպով պիտի օգտագործվեն: Բայց եթե ծանոթանանք ԿԳՆ-ի բյուջեով նախատեսված ծախսերին, ապա հաստատ կտեսնենք այնպիսի մեծ չափսերի հասնող անիմաստ շռայլություն, որն ուղղակի ապշելու բան է, բայց արի ու տես, որ «Հայ Ասպետ» հաղորդաշարի համար այլևս փող չի լինի:

Իրականում խնդիրն այլ է. բանն այն է, որ այդպիսի հաղորդումները երիտասարդների միջավայրում (ու ոչ միայն երիտասարդների) հայ ժողովրդի պատմությունը մասսայականացնելու և պոպուլյարիզացնելու միտում ունեն, որի համար էլ մեր նոր իշխանությունները որոշել են արգելել դա, այնպես որ խնդիրը տենդերների արդար անցկացման կամ փողի սղության հետ կապված չէ: Կարճ ասած, եթե այսպես շարունակվի, շուտով «Հայ ժողովրդի պատմություն» առարկան էլ կսկսեն կամաց-կամաց արգելել կամ գոնե վերախմբագրել, ասենք, օրինակ, համապատասխանեցնելով այն ադրբեջանցիների կողմից առաջ քաշվող պատմակեղծարաություններին, չէ՞ որ հարևանների հետ անվերջ թշնամանքի մեջ ապրել չի կարելի, վերջապես հաշտվել է պետք իրենց հետ (բայց թե ինչու՞ են մեր այս երիտլևոնականները գտնում, որ կապիտուլյացիայի ենթարկվելով է լինում այդ հաշտությունը, հասկանալի չէ):

Մեկնաբանություն
X