ԱՄՆ Պետդեպը քննադատել է Իրաքում դիվանագետների դեմ իրականացված բռնությունը

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Իրաքի Բասրա քաղաքում ընդդեմ դիվանագետների իրականացված բռնությունը։

Այս մասին հայտնում է CNN-ը։

Նոյերթի խոսքերի համաձայն, Վաշինգտոնը կոչ է անում Իրաքի կառավարությանը ոչ միայն աջակցել խաղաղ ցույցերի իրավունքի իրացմանը, այլ նաեւ պաշտպանել դիվանագետներին եւ դիվանագիտական օբյեկտները։

Հիշեցնենք, որ ցուցարարները Բասրայում ներխուժել էին Իրանի հյուպատոսարան եւ հրդեհել այն։ Նշենք նաեւ, որ այս դեպքից հետո Բահրեյնի ԱԳ նախարարությունը կոչ է արել Իրաքում գտնվող իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Իրաքը։

Մեկնաբանություն
X