Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին փրկել Ամերիկան Թրամփից

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին գնալ Կոնգրեսի ընտրություններին եւ այդպես փրկել Ամերիկան նախագահ Դոնալդ Թրամփից։

Այս մասին հաղորդում է MSNBC-ն։

Օբաման ասել է, որ Թրամփը փորձում է օգուտներ քաղել ԱՄՆ բնակիչների վախերի եւ զայրույթի ապրումներից։ Նա նաեւ ասել է, որ մարդիկ, որոնք ունեն իշխանություն, փորձում են այնպես անել, որ մնացած մարդիկ լինեն պառակտված։ Օբաման իր ելույթում ընդգծել է այս տարվա նոյեմբերին տեղի ունենալիք Կոնգրեսի ընտրությունների կարեւորությունը։

Մեկնաբանություն
X