Մամուլի տեսություն

«Ժամանակ». Սեպ են խրում. ՊԵԿ-ը սեւ դիմակներով ներխուժել է Ծառուկյանի օբյեկտ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջեւ: Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սեւ դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք եւ պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր:

Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են: Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունների հետ, որ սա ՊԵԿ-ի կողմից կազմակերպված գործողություն է, որը ոչ միայն համաձայնեցված չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չի լինում նման միջոցառումների մասին:

Բայց քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X