ԱՄՆ սանձազերծած առեւտրային պատերազմները հարվածում են համաշխարհային տնտեսությանը․ Լի Հուեյ

Ռուսաստանում Չինաստանի դեպսան Լի Հուեյը հայտարարել է, որ առեւտրային պատերազմները, որոնք սանձազերծվել են Միացյալ Նահանգների կողմից, իրական սպառնալիքներ են ստեղծում համաշխարհային տնտեսության համար։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Դեսպան Լի Հուեյը ասել է, որ Չինաստանի հետ եւս Միացյալ Նահանգները սանձազերծել է առեւտրային պատերազմ` այդպիսով խաթարելով միջազգային առեւտրում ձեւավորված կարգը։ Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները իրեն պահում է ժանդարմի նման եւ թափահարում է դագանակը՝ սանկցիաներ սահմանելով շատ երկրների հանդեպ։

Նշենք, որ չնայած ընդհանուր դժգոհությանը` ԱՄՆ-ն անդրդվելի է, եւ նույնիսկ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դուրս գալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից։

Մեկնաբանություն
X