Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ եւ ամուր:

Մեկնաբանություն
X