Գրիգորյանի փաստաբանին կհորդորեմ զբաղվի իր փաստաբանությամբ․ Շարմազանով

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադարձել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե «... ապացուցե՞լ եք տուշոնկա-մուշոնկեն, ո՞ր իրավունքով է վարչապետը կանգնում հայտարարություններ անում» և այլն...: Փաստաբանն արձագանքել էր․«Նման հայտարարությամբ փորձել քաղաքական երանգ տալ Մ.Գրիգորյանի քր.գործին, դիտում եմ անթույլատրելի»:

Էդուարդ Շարմազանովն անձագանքել է Բաղդասարյանի հայտարարությանը՝ նշելով․ «Գրիգորյանի փաստաբանին կհորդորեմ զբաղվի իր փաստաբանությամբ և իրականությունից կտրված անհաջող մեկնաբանություններով հանդես չգա։ Հաջողություն եմ մաղթում նրան իր մասնագիտական գործունեության ընթացքում»։

Մեկնաբանություն
X