Իրավունք

Փաստաբանի արձագանքը Շարմազանովի հայտարարությանը՝ Մանվել Գրիգորյանի քրգործի կապակցությամբ

«Քիչ առաջ տեղեկացել եմ, որ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի քրեական գործին, հայտարարել է, որ. «... ապացուցե՞լ եք տուշոնկա-մուշոնկեն, ո՞ր իրավունքով է վարչապետը կանգնում հայտարարություններ անում» և այլն...: Նման հայտարարությամբ փորձել քաղաքական երանգ տալ Մ.Գրիգորյանի քր.գործին, դիտում եմ անթույլատրելի:

Որտե՞ղ էիք, պարոն Շարմազանով, երբ ամիսներ առաջ այդ հայտարարությունը վարչապետն արեց, ինչու՞ անմիջապես հայտարարությունից հետո ուրացաք գեներալին և ի՞նչ քաղաքական դիվիդենտներ եք ցանկանում շահել՝ քաղաքականացնելով այս գործը, երբ այն գտնվում է նախաքննության փուլում: Նմանատիպ հայտարարությունը դիտում եմ ժամանակավրեպ, էժանագին և հայցում եմ Ձեր հոգնած ժամկետանց քաղաքական խաղերում քրեական գործը չքաղաքականացնել:

Լևոն Բաղդասարյան

Մեկնաբանություն
X