Փող ինչի՞ համար եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ քաղաքպետ փո՞ղ աշխատեմ. Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Hraparak․am-ի դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ արդեն իրենց օգտին գումար են բաժանում՝ Երևանի ընտրություններին ընդառաջ, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն, եթե Դուք որևիցե մեկին կգտնեք, որ Ծառուկյանը գումար ա բաժանում, Ծառուկյանին թող դատեն ամենաբարձր պատժով»:

Ապա հարցրեց. «Փող ինչի՞ համար եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ քաղաքպետ փո՞ղ աշխատեմ»: Որ իշխանություն վերցնի սկզբում Երևանում, հետք՝ ողջ հանրապետությունում՝ նկատեցինք մենք: «Այսինքն՝ ի՞նչ ա տալու դա ինձ: Ես ուզում եմ գործով ապացուցեմ, որ քո պես երիտասարդը ասի՝ հալալ ա Ծառուկյանին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X