Սաշիկ Սարգսյանի որդու կալանքի վերաբերյալ գործով նիստը մեկնարկել է. տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Սաշիկ Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Նիստին ներկա էին Հայկ Սարգսյանը, վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը եւ դատախազը։

Երեմ Սարգսյանը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմով է այս նիստը նախագահում հենց այս դատավորը։ Վերջինս պատասխանեց, որ այս ընտրությունը համակարգչի միջոցով է ընտրում դատավորին։ Պաշտպանը նշեց, որ այս պահին ինքնաբացարկի միջնորդություն չունեն դատարանին:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X