Ալյասկայում ամերիկյան օդուժը կրկին ռուսական ինքնաթիռ է «որսացել»

Այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ ամերիկյան օդուժը Ալյասկայում «որսում է» ռուսական Ту-95 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Washington Free Beacon պարբերականը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի աէրոտիեզերական ուժերի միացյալ շտաբի ներկայացուցիչ Մայքլ Կուչարեկի հայտարարությունն այս առնչությամբ։

Համաձայն հրապարակման, վերջին նման դեպքը գրանցվել է սեպտեմբերի 1-ին Ալեության կղզիների մոտ։ Ամերիկյան կործանիչները ուղեկցել են ռուսական ինքնաթիռին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հեռացել ՀՕՊ ճանաչելիության գոտուց։

Մեկնաբանություն
X