Ղազախստանում ոստիկանության սերժանտը գնդակահարել է իր հրամանատարին

Ղազախստանի Արեւմտա-Ղազախական մարզի գյուղերից մեկում ոստիկանության սերժանտը գնդակահարել է իր հրամանատարին։ Այս մասին հայտնում է «Мой город» լրատվական կայքը՝ վկայակոչելով տեղի շրջանային ղեկավարության տարածած հայտարարությունը։

Համաձայն հրապարակման, ամեն ինչ տեղի է ունեցել ոստիկանատան բակում։ Սերժանտը գնդակահարել է իր հրամանատարին՝ այս պահին դեռ անհայտ դրդապատճառներից ելնելով։ Իրականացվում է քննություն։ Հայտնի է նաեւ, որ գնդակահարված հրամանատարը մահացել է, մինչ բժիշկների ժամանումը։

Մեկնաբանություն
X