Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում չեն բացառել Մեսսիի վերադարձը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լիոնել Սկալոնին չի բացառել, որ կատալոնական «Բերսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է Goal-ը։

«Մենք նրա հետ խոսել ենք։ Տեսնենք, արդյոք նա կվերադառնա թե ոչ, կազմի հաջորդ հայտարարման ամանակ։ Չեմ կարծում, որ ժամանակն է կամ տեղին է հիմա այդ մասին խոսելը»,- ասել է Սկալոնին։

Նշենք, որ այս տարի Մեսսին հանդես չեկավ հայրենի ազգային հավաքականում` կարիերային պաուզա վերցնելով։

Մեկնաբանություն
X