Պավլիկ Մանուկյանն ազատ արձակվելու գործընթացի մեջ է

«Սասնա ծռեր» կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ համագումարի ժամանակ կընտրեն ղեկավար կազմի անդամներին, ապա նաեւ ղեկավարին։

Հարցին՝ արդյոք ընդդիմադիր դաշտո՞ւմ է գործելու կուսակցությունը, Ավետիսյանը նշեց․ «Քանի դեռ կուսակցությունը չի ստեղծվել, մենք որեւէ տեսակետ հայտնել չենք կարող։ Ենթադրում ենք, որ կուսակցությունը կլինի ազգային ինքնիշխան պետության ջատագով, հենց այդ դաշտում էլ պայքարելու է»:

Անդրադառնալով խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի եւ թիմի միջեւ ստեղծված հակասությանը՝ Ավետիսյանը նշեց․ «Պարոն Մանուկյանն ազատ արձակվելու գործընթացի մեջ է, համոզված ենք, որ նրա պաշտպանը միջնորդությունը կներկայացնի եւ հնարավոր է, որ նա ազատ կարձակվի: Իսկ այժմ պարոն Մանուկյանը բանտում է, եւ բարոյական իրավունք չունեմ ասելու մի բան, որի վերաբերյալ պետք է տեսակետ հայտնի նաեւ պարոն Մանուկյանը: Երբ նա ազատության մեջ կլինի, այդ ժամանակ կարող ենք սրան անդրադառնալ»։

Մեկնաբանություն
X