Սերենա Վիլյամսը սենսացիոն փաստեր է ներկայացրել իր կյանքից

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Վիլյամսը, անդրադառնալով US Open-ի ½ եզրափակիչը հաղթելիս իր ցուցաբերած էմոցիոնալ արձագանքին, սենսացիոն փաստեր է ներկայացրել իր կյանքից։ Հիշեցնենք, որ ամերիկուհին հաղթել է լատիվացի Անաստիասիա Սեւաստովային։

«Советский спорт»-ի փոխանցմամբ, նա ասել է․ «Ես մի քիչ տրվեցի էմոցիաներիս, քանի որ դեռեւս անցյալ տարի պայքարում էի, որ ապրեի՝ հիվանդանոցում։ Կարծես թե, այդ ժամանակ, մի տարի առաջ, ես չորրորդ վիրահատությունը տարա։ Ինչ օր է այսօր։ Չէ, կներեք երեք վիրահատություն եմ ունեցել։ Առջեւում եւս մեկը կար»։ Վիլյամսը նաեւ ասել է, որ մի տարի առաջ ինքը գործնականում չէր կարողանում մարզվել։

Մեկնաբանություն
X