«Սասնա ծռերի» գործողությունը կանխեց հաջորդ պատերազմը․ տեսանյութ

«Անցումային արդարադատությունը կարող է լինել երդվյալ ատենակալների դատարանի տեսքով, որ պետք է գործի իրավունքի հիման վրա եւ գործող օրենդրությունը կիրառի այնքանով, որքանով ընթացակարգային առումով անհրաշետ կլինի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժ Ավետիսյանը՝ խոսքը փոխանցելով խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանին։

Վերջինս նշեց․ «Երկրում առաջացել է անհասկանալի եւ վտանգավոր վիճակ։ Երկար տարիներ հանցագործություն ծավալած անձինք գտնվում են ազատության մեջ, շարունակում են իրենց հակապետական գործունեությունը եւ նույնիսկ սպառնում են ռեւանշով, իսկ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի դեմ պայքարած քաղաքացիները շարունակում են գտնվել անազատության մեջ»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններին՝ նշելով, որ կորուստը բոլորինն է․ «Կան որոշակի էմոցիոնալ անդրադարձներ, որ եղել են զոհեր, իսկ զոհերի ընտանիքները մեղք չե՞ն, իհարկե կորուստը բոլորինս է, բայց էմոցիոնալ դաշտում պետք է ֆիքսենք, որ զինյալ ապստամբությունբը չի գտնվում էմոիցիոնալ դաշտում, գտնվում է իրավական դաշտում։ Կորուստներ ունեցել են «Սասնա ծռերը»։ Իսկ մեղք չե՞ն Մարտի 1-ի զոհված մարդկանց ընտանիքները, մեղք չե՞ն այն մարդիկ, ովքեր 25 տարի զոհվել են սահմանին։ «Սասնա ծռերի» գործողությունը կանխեց հաջորդ պատերազմը»։

Մեկնաբանություն
X