Հրաձգություն Օնտարիոյում․ կան տուժածներ

Կանադայի Օնտարիո նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է CBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել Սենտ Կատարինս քաղաքում։ Իրավապահներն ստացել են ահազանգ, որ բազմաթիվ կրակոցներ են հնչում քաղաքի շրջաններից մեկում։ Երբ իրավապահները հասել են դեպքի վայր, հայտնաբերել են երեք տուժախներին։ Ներկայումս ոստիկանությունը որոնում է հրաձգության մեղավոր երկու կասկածյալներին։

Նշենք, որ ավելի վաղ հրաձգություն էր տեղի ունեցել նաեւ Կանադայի Ֆրեդերիկտոն քաղաքում՝ դառնալով առնվազն 4 մարդու մահվան պատճառ։

Մեկնաբանություն
X