Ալյասկայում 200 մետր բարձրությամբ ցունամի է տեղի ունեցել

Սառցադաշտերի հալումը մոլորակի վրա կարող է բերել տեղական հսկայական ցունամիների, որոնց բարձրությունը կարող է հասնել մի քանի 100 մետր բարձրության։ Այսպիսի տեսակետ են արտահայտել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Տակոմե քաղաքի համալսարանի փորձագետները։

Ինչպես նշում է Scientific Reports-ը, նման ցունամիները կարող են սպառնալիքներ ստեղծել մի շարք ռեգիոնների մերձափնյա հատվածներում, ինչպես օրինակ՝ Գրենլանդիայում, Պատագոնիայում եւ Ներվեգիայում։

Մասնագետները նշել են, որ 205-ին արդեն նման մի ցունամի տեղի ունեցել է, որը մնացել է աննկատ։ Խոսքը Ալյասկայում տեղի ունեցած ցունամիի մասին է, որը առաջացել է Թինդըլ սառցադաշտի հալվելու պատճառով։ 200 մետր բարձրությամբ ցունամին փլվել է Ալյասկայի մերձափնյա Թաանի ֆյորդի վրա։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, քանի որ այդ շրջանը բնակեցված չէ։ Ցունամիի թողած հետքերով գիտնականները պարզել են, որ միայն քարային սողանքը կազմել է 180 միլիոն տոննա։ Վերջին 100 տարում իր ծավալով եւ մեծությամբ դա եղել է թվով 4-րդ ցունամին։

Մեկնաբանություն
X