Նադեժդա Բաբկինային կասկածում են բյուջետային փողերի լվացման մեջ

Երգչուհի Նադեժդա Բաբկինային կասկածում են շահերի բախման մեջ։ Մոսկվայի քաղաքային Դումայի 9 պատգամավորների մասով իրականացրած հետաքննության արդյունքում նման եզրակացության է եկել Transparency International-ի Ռուսաստանի մասնաճյուղը։ Բաբկինան զբաղեցնում է Մոսկվայի Դումայի մշակույթի եւ հանրային հաղորդակցության հանձնաժողովում որոշակի պաշտոն եւ միաժամանակ նաեւ գլխավորում է «Русская песня» ֆոլկլոր թատրոնը։

Հետեւաբար, երբ Բաբկինան պայմանագիր է կնքում սեփական թատրոնի հետ ելույթներ ունենալու համար սեփական թատրոնի բեմում, ապա Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի պաշտոնյաների համաձայնությամբ տեղի է ունենում շահերի բախում։ Ահա այսպես են ներկայացրել Transparency International-ում իրավիճակը, որում հայտնվել է անվանի երգչուհին։ Նույն մեխանիզմով Բաբկինան 7 միլիոն ռուբլու պայամանգիր է ստորագրել Մոսկվայի վարչակազմի անունից սեփական թատրոնի հետ։

Մեկնաբանություն
X