Միքայել Հարությունյանի հանդեպ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է

ԱՊՀ տարածքում միջազգային հետախուզում հայտարարված ՀՀ նախկին Պնախարար Միքայել Հարությունյանի մասով ռուսական կողմը որոշում է կայացրել, համաձայն որի այդ հետախուզումը չեղարկվել է Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։

«Հարությունյանի մասով նյութերի ուսումնասիրություններից հետո, կապված 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել Երեւանում, որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Հարությունյանի հանդեպ հետախուզումը Ռուսաստանի տարածքում»,- ասել է պարբերականի իրազեկ աղբյուրը։

Այսպիսով, Ռուսաստանի տարածքում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն եթե նա հեռանա Ռուսաստանից, ԱՊՀ տարածքի այլ երկրում նրան կարող են ձերբակալել եւ հանձնել Հայաստանին։ Պարբերականի աղբյուրը նաեւ նշել է, որ Միքայել Հարությունյանի ձերբակալման եւ Հայաստանին հանձնման հայցը ներկայացվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, միջազգային հետախուզման խողովակով։

Մեկնաբանություն
X