Ռուսական կողմը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին

Ռուսական իշխանությունները վերջին մեկ շաբաթում 2-րդ անգամ զգուշացրել են Միացյալ Նահանգներին, որ պատրաստվում են հարվածներ հասցնել Սիրիայի մի շարք շրջաններում գտնվող գրոհայինների դիրքերին, որտեղ կան տասնյակ ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը։

Համաձայն հեռուստատեսության հրապարակած տեղեկությունների, ռուսական կողմում կարծում են, որ ամերիկյան զինվորականները պաշտպանում են այն շրջանները, որտեղ գտնվում են գրոհայինների հենակետերը։ Նշվում է, որ Վաշինգտոնում բավական անհանգստացել են ամերիկացի զինվորականների համար ստեղծված վտանգավոր դրության պատճառով, եւ համարժեք նախազգուշացում են արել Մոսկվային։ CNN-ի համաձայն, Միացյալ Նահանգները հատկապես անհանգստացած է Հոմսի Քթ-Թանըֆի ռազմաբազայում գտնվող ամերիկացի զինվորականների անվտանգությամբ։

Մեկնաբանություն
X