Թրամփի շրջապատի մասին էլ ավելի վատ հրապարակումներ են լինելու․ Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն արձագանքել է The New York Times պարբերականի հրապարակած հոդվածին՝ կապված Թրամփի շրջապատում նրա դեմ սկսված լուռ դիմակայության մասին։ Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ նախ պետք չէ այդ հոդվածի նշանակությունը չափազանցնել, քանի որ այսօրվա լրատվամիջոցներն ապրում են սենսացիաներով։

Ապա նաեւ փոխնախարար Ռյաբկովը ասել է, որ էլի հրապարակումներ են լինելու այս թեմայով եւ շատ ավելի վատ, քան այդ հոդվածն է եղել։ Նշենք, որ այդ հոդվածի հրապարակումից հետո Դոնալդ Թրամփը The New York Times-ից պահանջել է բացել իր աղբյուրը, որը, ըստ հրապարակման, աշխատում է Սպիտակ տան վարչակազմում։

Մեկնաբանություն
X