Սերգեյ Սկրիպալը համագործակցել է իսպանական հետախուզության հետ․ NYT

Ռուսական նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալը, ով թունավորվել էր նյարդապարալիտիկ թույնով բրիտանական Սոլսբերի քաղաքում այս տարվա մարտ ամսին, վերջին շրջանում համագործակցել է իսպանական հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իսպանական ոստիկանության բարձրաստիճան իր աղբյուրի փոխանցած տեղեկությունները։

Համաձայն հրապարակման, Սկրիպալը օգնել է իսպանական հատուկ ծառայություններին պայքարել ռուսական քրեական հեղինակությունների հետ, որոնք բավականին ակտիվ են եղել Իսպանիայում։ Պարբերականը նշում է, որ Սկրիպալը համագործակցել է նաեւ այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ նույնպես, մասնավորապես՝ Էստոնիայի եւ Չեխիայի։

Մեկնաբանություն
X