ԱԺ-ն ընդունեց ընտրախախտումների պատիժը խստացնող նախագիծը

Արդեն գրել էինք, որ ԱԺ-ն այսօր քննարկման էր դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ քվեարկելու հարցը:

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը։ Կողմ քվեարկեցին 82, դեմ և ձեռնպահ չկային։ Որոշումն ընդունվեց միաձայն։

Մեկնաբանություն
X